Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամին D-ն կօգնի նիհարել. news.am

Վիտամին D-ն կօգնի նիհարել. news.am

Վիտամին D պարունակող սննդային հավելումները կարող են օգնել ճարպակալում ունեցողներին ազատվել ավելորդ քաշից, եթե նրանք, իհարկե՛, այդ վիտամինի պակաս ունեն, նշում են իտալացի հետազոտողները:

 

Նախկինում իրականացված հետազոտություններն արդեն ապացուցել են, որ վիտամին D-ի պակասը նպաստում է ճարպակալման եւ այն ուղեկցող բարդությունների ձեւավորմանը: Միլանի համալսարանի գիտնականներին հաջողվեց պարզել, որ Իտալիայի հյուսիսային մասի բնակիչները, ովքեր վիտամին D-ի լուրջ պակաս ունեն, ավելի հաճախ են բախվում ավելորդ քաշի եւ ճարպակալման խնդիրների հետ՝ այդ վիտամինի պակաս չունեցողների համեմատ: Ավելին՝ գրեթե բոլոր այն մարդկամց մոտ, ովքեր ավելորդ կիլոգրամներ ունեն, այս վիտամինի պակաս է նկատվում:

 

Փորձարկումներին մասնակցել է ավելորդ կիլոգրամներ կամ ճարպակալում ունեցող 400 կամավոր: Նրանց բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի մասնակիցները սննդային հավելում չեն ընդունել, երկրորդ խմբում ընդգրկվածները ամսական վիտամին D-ի 25 չափաբաժին են ստացել, իսկ երրորդ խմբում ընդրկվածները՝ 100 չափաբաժին: Բոլոր կամավորները հետեւում էին միեւնույն, բալանսավորված եւ ցածր կալորիականություն ունեցող դիետային:

 

Վեց ամիս անց միայն երրորդ խմբում ընդգրկվածների օրգանիզմում էր այս վիտամինի պարունակությունը հասել օպտիմալ մակարդակի: Սակայն ավելորդ քաշի դեմ պայքարում դրական արդյունքներ էին արձանագրվել վիտամին D ընդունող երկու խմբում էլ: Երկրորդ խմբում քաշի միջին կորուստը կազմել էր 3.8 կգ, երրորդ խմբում՝ 5.4 կգ: Ընդ որում՝ առաջին խմբի մասնակիցներին հաջողվել էր նիհարել 1.2 կգ:

 

Հիշեցնենք, որ վիտամին D-ն սինթեզվում է մաշկի տակ՝ արեւի լույսի ազդեցությամբ: Դրա աղբյուր են համարվում նաեւ հավկիթը, կաթը, յոգուրտը եւ մի շարք այլ մթերքներ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. novorozhdennyj.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ